
Google-ի քարտեզների վրա հայտնվել է աշխարհի ամենափակ երկրներից մեկի՝ Հյուսիսային Կորեայի մանրամասն քարտեզը: Քարտեզի վրա այժմ տեսանելի են երկրի գլխավոր ճանապարհները, փողոցները, այգիններն ու այլ վայրերը: Փհենյանի քարտեզի վրա նշված են մետրոյի ու հասարակական այլ տրանսպորտների կայարանները: Նախկին և ներկայիս քարտեզները կարող եք համեմատել ներքևի լուսանկարում:
Հին քարտեզ Նոր քարտեզ
Google ընկերությունը տեղեկացնում է, որ քարտեզների բարելավման գործում իրենց ներդրումն ունեն Google Maps Maker ծառայության օգտատերերը: Տեղեկացնեմ, որ Google Maps Maker ծառայությունը թույլ է տալիս քարտեզների վրա կատարել լրացումներ կամ ավելացնել նոր օբյեկտներ (հաջորդ գրառումներից մեկում կանդրադառնամ այդ ծառայությանը)


Комментариев нет:
Отправить комментарий